ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիայի որդիները զոհվել են Իսրայելի հարվածի հետևանքով

Մանրամասներ
պաղեստին

Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի երեք որդիները զոհվել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով։

Այս մասին հաղորդում էեն Թերթը և Al Jazeera հեռուստաալիքը:

«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի երեք որդիներն ու մի քանի թոռները զոհվել են Գազայի հատվածում իսրայելական գնդակոծության ժամանակ»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: