ԱՄՆ-ը հազարավոր լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք, այդ թվում՝ F-16, F-15 և F-22 ինքնաթիռներ:
Ավելի վաղ գրել էինք, որ Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել է Լիբանան ցամաքային սահմանափակ ներխուժում սկսելու մտադրության մասին, որը կարող է սկսվել մի քանի ժամվա ընթացքում: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտ էլ հայտարարել է, որ առաջիկայում կսկսվի «Հզբոլլահ» լիբանանյան շարժման հետ պատերազմի նոր փուլը, որը «առանցքային գործոն կդառնա երկրի հյուսիսում անվտանգության հետ կապված իրավիճակի փոփոխման առումով»։
0Comments