Էմմա Ռոբերթսը պատմել է Քիմ Քարդաշյանի հետ համբույրի մասին․ Վիդեո

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Էմմա Ռոբերթսը պատմել է «Ամերիկյան սարսափ պատմություն»

սերիալի դրվագներից մեկում Քիմ Քարդաշյանի հետ համբուրվելու մասին: Նոր եթերաշրջանում 43-ամյա Քիմը մարմնավորում է Ռոբերթսի կերպարի հրապարակախոսին։

1

Էմման խոստովանել է, որ շոուի նկարահանումների ժամանակ Քիմի համբույրներն ու ապտակները նրա համար «սովորական բան էին դարձել»:

«Քույրս ասաց՝ ի՞նչ, դու համբուրվել ես Քիմ Քարդաշյանի հետ ու չե՞ս պատմել ինձ այդ մասին»,-ծիծաղելով հիշել է Էմման՝ նկատի ունենալով իր կրտսեր քրոջը՝ Գրեյսին։

«Պարզապես, չես կարող համբուրել Քիմ Քարդաշյանին ու բոլորին չասել այդ մասին»,- համաձայնվել է հաղորդավար Ջիմի Ֆելոնը։

«Գիտեմ, բայց երբ մենք դա անում ենք, հետո մոռանում ենք դրա մասին, այնուհետեւ էկրանին դա այնքան տպավորիչ է թվում: Բայց համբուրվելու ընթացքում մենք ծիծաղում էինք։ Հետո հնչեց՝ «Ստոպ, նկարահանված է»,ու Քիմը նայեց ինձ եւ սկսեց ծիծաղել»,-մանրամասնել է Էմման,-«Ամբողջ դեմքիս նրա փայլն էր, ու մենք պետք է լվացվեինք ամեն դուբլից հետո, քանի որ նրա շուրթերի փայլը, ակնհայտորեն, ամենաիդալականն է, բայց այն ամենուր էր»,-հավելել է դերասանուհին: