Դժվար է պատկերացնել գոնե մեկ նոր տարի առանց Տանը մենակ ֆիլմի: Եկեք խոստովանենք, որ ֆիլմը բոլորս էլ սիրում ենք և ամեն ամանորին գոնե մեկ անգամ պարտադիր դիտում ենք: Ի դեպ ֆիլմում կան գաղտնիքներ, որոնց մասին պատկերացում անգամ չունենք:
1.Իրականում Բազզի ընկերուհին աղջիկ չէ: Ռեժիսորը չէր ցանկանում վիրավորել որևէ դեռահաս աղջկա, ուստի ֆիլմի հեղինակները կերպարանափոխեցին գեղարվեստական տնօրենի որդուն:
![բփգտո](/sites/default/files/inline-images/1_0.png)
2. Ջո Պեշին (Հարրի դերակատարը) մոռանում էր, որ խաղում է ընտանեկան կատակերգությունում և հաճախ էր արտասանում «fuck» բառը: Ռեժիսորը խորհուրդ տվեց նրան այդ բառի փոխարեն ասել «fridge»:
![բռֆե](/sites/default/files/inline-images/2_68.jpg)
3. Ֆիլմին ավելի իրական տեսք հաղորդելու համար Ջո Պեշին ցանկանում էր, որպեսզի փոքրիկ Մակոլեյ Կալկինն իսկապես վախենա իրենից, ուստի փորձում էր որքան հաճախ նրան վախեցնել նկարահանման հրապարակում:
Մի անգամ Պեշին հանկարծակի վնասեց իր փոքրիկ կոլեգային: Դա տեղի ունեցավ այն տեսարանում, երբ հանցագործները կախիչից կախում են Կևինին, իսկ Պեշիի հերոսն ասում է. «Ես պատրաստում եմ կծել նրա մատները՝ մեկը մյուսի հետևից»: Այդ ժամանակ դերասանն իսկապես կծեց Մակոլեյի մատը այն աստիճանի, որ մատից արյուն եկավ:
![բգտվռ](/sites/default/files/inline-images/3_61.jpg)
4. «Կեղտոտ հոգիներով հրեշտակները» ֆիլմը, որ նայում էր Կևինը, իրականում գոյություն չունի: Գանգստերական մարտաֆիլմի տեսարանը հատուկ էին նկարահանել, ապա օգտագործել որոշ տեսարաններում:
![բվփգռֆո](/sites/default/files/inline-images/4_51.jpg)
5. Դերասան Դենիել Ստերնի (Մարվին) դեմքի սարդն իրական էր: Դրան չվախեցնելու համար Ստերնը ստիպված էր դիմախաղով ձևացնել, թե բղավում է: Ձայնը հետագայում առանձին ձայնագրվեց:
![բգեվռ](/sites/default/files/inline-images/5_31.jpg)
6. Ֆիլմի նկարահանումները գրեթե ամբողջությամբ տեղի են ունեցել Չիկագոյում, իսկ փարիզյան օդանավակայանն իրականում Օհարայի օդանավակայանն էր:
![ձգտեվֆ](/sites/default/files/inline-images/6_32.jpg)
7. Այն տունը, որտեղ ապրում էր Կևինի ընտանիքը, գտնվում է Լինքոլնի պողոտա 671 հասցեում՝ հարուստների թաղամասում: Երեք հարկանի առանձնատունը վաճառքի հանվեց 2011 թվականին 2,4 միլիոն դոլարով և վաճառվեց 2012-ին 1,585 միլիոն դոլարով: Այժմ տունը տուրիստական տեսարժան վայր է:
![հգվեռֆ](/sites/default/files/inline-images/7_20.jpg)
8. Ի սկզբանե Հարրի դերի համար հրավիրել էին Ռոբերտ Դե Նիրոյին և Ջոն Լովիցին, բայց նրանք մերժել էին առաջարկը:
![վտռեցդ](/sites/default/files/inline-images/8%D5%B7.jpg)
9. Մակոյել Կալկինի եղբայրը՝ Կիրանը, խաղում է ֆիլմում Ֆուլլերի դերը, ով միշտ միզում էր տակը:
![եգֆս](/sites/default/files/inline-images/9_13.jpg)
10. «Talkboy» ապրանքանիշի ձայնագրիչն իրականում մեկանգամյա օգտագործման չաշխատող ռեկվիզիտ էր, որ հատուկ ստեղծվել էր ֆիլմի համար: Բայց կատակերգության երկրպագուներն այնքան էին ցանկանում այն ունենալ, որ մի քանի տարուց խաղալիքը հայտնվեց խանութներում:
![տվփռֆո](/sites/default/files/inline-images/10_9.jpg)
11. Որոշ մարդիկ համոզված են, որ ֆիլմում երևացել է անձամբ Էլվիս Փրեսլին: Շատերը պնդում են, որ օդանավակայանի այս տղամարդը հենց ռոքնռոլի արքան է:
![վոեդ](/sites/default/files/inline-images/11_18.jpg)
12. Տոնածառի «ապակե» խաղալիքներն իրականում կոնֆետներից էին, թեև Ստերնը ապահովության համար ռեզինե հատուկ հարմարանքներ էր կրում:
![ֆսդաց](/sites/default/files/inline-images/12.png)
13. Մակոլեյ Կալկինն իսկապես նկարել էր այն քարտեզը, որտեղ պատկերված էին թակարդները:
![վցեք](/sites/default/files/inline-images/13_14.jpg)
0Comments