Մեսսին բաց կթողնի «Նյու Յորք Սիթիի» հետ խաղը

Մանրամասներ
Մեսսի

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցի MLS-ի հերթական տուրի՝ «Նյու Յորք Սիթիի» դեմ սպասվող խաղին։

Նախկինում 36-ամյա արգենտինացին բաց էր թողել «Դի Սի Յունայթեդի» (3:1) և «Նյու Յորք Ռեդ Բուլի» (0:4) դեմ հանդիպումները:

«Լեոն աշխատում է ֆիզիոթերապևտների հետ: Նա չի մասնակցի վաղվա խաղին: Նա հասանելի չի լինի, քանի որ մենք փորձում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նա կարողանա խաղալ տանը «Մոնտերեյի» դեմ», - ESPN-ը մեջբերել է «Ինտեր Մայամիի» մարզչական շտաբի անդամ Խավիեր Մորալեսի խոսքը:

Այս մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 5 հանդիպում, դարձել 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։