Տաջիկստանի անվտանգության մարմինները ձերբակալել են 15 քաղաքացու, որոնք կասկածվում են մայրաքաղաք Դուշանբեում և Վահդատ քաղաքում տոնական միջոցառումների ժամանակ ահաբեկչություններ իրականացնելու մեջ։
Ըստ Asia-Plus-ի՝ լուրը հաստատել է երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի աղբյուրը։
Հայտնի չէ՝ ձերբակալվածները կապ ունե՞ն Մոսկվայում 143 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչության կասկածյալների հետ:
«Քննությունը ցույց կտա՝ արդյոք ձերբակալվածները կապ ունե՞ն կասկածյալների հետ։ Դեռևս հայտնի չէ՝ նրանք բոլորը մի շղթայի օղակ են եղել և գործել են միասի՞ն, թե՞ յուրաքանչյուրն առանձին է ահաբեկչություն իրականացրել Ռուսաստանում և Տաջիկստանում։ Նախաքննությունը շարունակվում է, և այս հարցերին պետք է պատասխան տրվի»,- հայտնել է աղբյուրը։
0Comments