Ինչ է ասել Տաջիկստանի նախագահը «Կրոկուս»-ում տեղի ունեցածի մասին

Մանրամասներ
տաջիկստան

Տաջիկները պետք է բավականաչափ ուշադրություն դարձնեն իրենց երեխաների դաստիարակությանը, որպեսզի թույլ չտան նրանց այնպիսի գործողություններ կատարել, ինչպիսին է «Կրոկուսի» ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է 137 մարդ:

Այս մասին հայտարարել է Տաջիկստանի նախագահը։

«Մոսկովյան մերձակայքում տեղի ունեցած ամոթալի և սարսափելի իրադարձությունը զգուշացնում է մեզանից յուրաքանչյուրին ավելի լուրջ ուշադրություն դարձնել մեր երեխաների դաստիարակությանը», - ասել է Ռախմոնը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:

Հաղորդվում է առնվազն 137 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։

Այժմ այս գործով ձերբակալված է 7 անձ։

Մեղադրվողներից չորսը Տաջիկստանի քաղաքացի են։