Տաջիկստանում հերթական հզոր երկրաշարժն է գրանցվել։
Ինչպես հաղորդում է Ղազախստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը կից սեյսմակայանների ցանցը, երկրաշարժը գրանցվել է Դուշանբեի ժամանակով ժամը 06։36-ին։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5․7 մագնիտուդ։
Էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 598 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 25 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
0Comments