ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն հարաբերությունները սրվել են մայիսի վերջից Իրանի պատճառով, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով վարչակազմի 3 աղբյուրներին:
Աղբյուրների խոսքով՝ աջակիցներն ասել են Թրամփին, որ իրեն Իրանի դեմ հակամարտության են դրդում՝ պնդելով, որ նրա օգնականներն առաջ են անցնում առանց նրա հետ խորհրդակցելու:
«Ակնհայտ է, որ լարվածություն կա»,- ասել է աղբյուրներից մեկը:
Աղբյուրները նշում են, որ երկու քաղաքական գործիչների հարաբերությունները տատանվում են. երբեմն Թրամփը գովում է Բոլթոնին, երբեմն զայրանում է, գրում է news.am:
Բոլթոնն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն, ներկայիս եւ նախկին պաշտոնյաների խոսքով, հիմնականում կոշտ քաղաքականություն են վարում Իրանի նկատմամբ: Սակայն Պոմպեոն առավել սերտ հարաբերությունների ունի Թրամփի հետ եւ առավել հմուտ է Թրամփին իր հետ համակարծիք լինելուն ստիպելու մեջ:
Չնայած պատերազմի հարցում Թրամփի զգուշավորությանը՝ Բոլթոնն էական ազդեցություն է ունեցել վարչակազմի քաղաքականության վրա՝ օգնելով կոշտ տնտեսական միջոցներ սահմանել Իրանի եւ Վենեսուելայի նախագահի դեմ:
Անցած շաբաթ Բոլթոնը կարեւոր դեր խաղաց Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու Թրամփի որոշման վրա:
0Comments