Ասում են «а истина где-то рядом».
Բոլորի ուշադրության կենտրոնում արդարացիորեն Ոսկեպար, Բաղանիս ու այդ տարածքների՝ նիկոլոսի Ադրբեջանին հանձնելու օրակարգն է:
Մինչդեռ, եթե մի քիչ առավել լայն նայենք, ՀՀ-ի հարավում հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում: Դանդաղ, առանց մեդիա առաջնային օրակարգերի, բայց դրանք տեղի են ունենում:
Ոսկեպարի և մյուս գյուղերի շուրջ ինքնապաշտպանական գործողություններ նախաձեռնելու նարատիվների պայմաններում Սյունիքում՝ մասնավորապես Կապանում, միջազգային օդակայանի օրակարգ է ի հայտ գալիս: Կան նաև այլ ինդիկատորներ այնտեղ տեղի ունեցող ինչ-որ այլ պրոցեսների մասին, արտաքին դերակատարների ակտիվության մասով նաև
Կա ներքին կասկած, որ երբ Տավուշում հողերը հանձնվեն, բախումներ են լինելու, այդ թվում թե սահմանային, թե ներսահմանային: Չեմ բացառում, որ երկրի առանձին այլ հատվածներում էլ դրանք տեղային դրսևորումներ ունենան: Դրան իհարկե կզուգադրվեն ձերբակալություններով:
Եվ հատկապես այս պայմաններում ամենևին չեմ բացառում, որ Սյունիքում անջատման պրոցես սկսվի:
Թե ում հովանում ներքո, ում նախաձեռնությամբ, կամ որ փուլից հետո ով նախաձեռնությունը կվերցնի, դա էլ կյանքը ցույց կտա:
Այնուամենայնից ես տեսնում եմ Լեռնահայաստանման մի կառույց ստեղծելու ինչ-որ շրջանակների մղում, ընդ որում դրանք թե՛ ներքին, թե՛ արտաքին օրակարգի մաս են կազմում:
Սա հաստատ ոգևորվելու բան չէ: Սա ՀՀ-ի վերջն է:
Ու առհասարակ, երբ օրինակ Նժդեհով, ֆիդայիններով, կամ հայ ռազմաքաղաքական գործիչներով, գաղափարական դեմքերով ոգևորվելիս ուշադիր կարդացեք ու կոնյուկտուրայի մեջ դիտարկեք իրենց դերակատարումը: Հերոսությունը քաղաքական կատեգորիա չէ:
Եվ միշտ հիշեք պաթոսն ու քաղ. ինֆանտիլիզմը հարթուղեղության նշան են:
Հ.Գ.
Մենք, իրականում, անգամ հենց հիմա չենք հասկանում, թե ինչ է մեր հետ տեղի ունենում. ամեն բան անելու են շատ արագ՝ Ոսկեպար են հանձնում, հյուսիսում ճամփա է փակվում, գազամուղ են պայթեցնում, երկրում քաոս, անկարգություններ, զուգահեռ կինոն սկսում է Սյունիքում, ու այս ամենին զուգահեռ Ադրբեջանը մտնում է լայն ճակատով, 1,5 օր չեն կարողանալու դիմադրել:
Մենք ինչով ենք զբաղված... ու խնդիրը դեռ կա...
Ալեն Ղևոնդյան
0Comments