Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար գյուղում այս գիշեր կրկին կրակոցների ձայներ են լսվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։
«Այս գիշեր երեք անգամ կրակել են։ Նույն ժամերին եմ կրակում, բայց գյուղի ուղղությամբ չի, գյուղը վնասներ չի կրել։ Երեկ գիշեր էլ են կրակել»,–ասաց Վահան Զաքյանը։
Նա նշեց, որ բնակիչների համար կրակոցները սովորական են դարձել, բնակիչները վախեցած չեն։
Երեկ գիշեր էլ կրակոցների ձայներ են լսվել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում։ Գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց.
«Այս գիշերն կրակոցների ձայներ չեն լսվել, բայց երեկ գիշեր լսվել են։ Հստակ ժամ չոմ կարող նշել, բայց գիշերվա ընթացքում մի քանի անգամ եղել է։ Անհայտ ուղղությամբ են կրակում, գյուղը վնասներ չի կրել։ Գյուղացիների շրջանում լարվածություն չկա, հանգիստ է ամեն ինչ»,–ասաց Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյան։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր գյուղի մշակույթի տունը: Տուժածներ չկան:
ՀՀ ՊՆ–ն Ադրբեջանական կողմին կոչ էր արել հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
0Comments