Այսօր Ուկրաինայի ռազմական դատախազությունը պետական դավաճանության կասկածանքով ձերբակալել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Զամանին: Այս մասին հաղորդում է UNN գործակալությունը՝ հղում կատարելով ուժային կառույցների իր աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ ներկայում խուզարկությունը շարունակվում է: Առաջադրված մեղադրանքի էությունը դեռևս հայտնի չէ:
Գեներալ Վլադիմիր Զամանը հեռացել էր գլխավոր շտաբի պետի պաշտոնից 2014թ.-ին՝ մայրաքաղաք Կիևում անկարգությունների ֆոնին: Նրա տեղակալ Յուրի Դումանսկին նույնպես հրաժարական էր տվել: Դումանսկին իր որոշումը բացատրել էր նրանով որ «զինված ուժերին ներգրավում են քաղաքացիական հակամարտության մեջ», ինչն անթույլատրելի էր համարել:
0Comments