Թուրքիայի նախագահը Թուրքիայում օտարերկյա դեսպանների հետ հանդիպմանը խոսել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիր կնքելու կարեւորության մասին։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի համար առաջնային տեղ է զբաղեցնում։ Նա պնդել է, թե Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումով տարածաշրջանում նոր ժամանակաշրջան է սկսվելու։
0Comments