Նրան արթնացնում է կատուն, աշխատանքը սկսում է ժամը 10-ից ոչ շուտ, իր մոտ միշտ պահում է «հուշաթերթիկներ». Daily Mail-ը ներկայացրել է Բայդենի առօրյան (լուսանկարներ)

Մանրամասներ
բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սովորաբար արթնանում է առավոտյան ժամը 7:00-ին Սպիտակ տան երկրորդ հարկի գլխավոր ննջասենյակում. սովորաբար սենյակում լինում է միայն նախագահի կատուն՝ Ուիլոուն: Վերջինս ծառայում է որպես նախագահի «զարթուցիչ», որը քայլում է Բայդենի վրայով՝ նրան արթնացնելու համար, DailyMail.com-ին պատմել են Սպիտակ տան աղբյուրները: Այդ ժամին առաջին տիկին Ջիլ Բայդենը, որն ավելի վաղ արթնացող է, արդեն ոտքի է լինում:

Joe Biden typically wakes up at 7:00am in the second-floor master bedroom suite of the White House and it is usually just him and his cat Willow

Այնուհետև ժամը 8:00-ի սահմանում Բայդենը սկսում է իր մոտ 45 րոպեանոց մարզումը ֆիզիկական թերապևտի հետ: Վերջինս կենտրոնանում է հավասարակշռող վարժությունների վրա՝ օգնելու պայքարել նախագահի երերուն քայլվածքի դեմ:

Նախագահն իր աշխատասենյակ է գնում առավոտյան ժամը 10:00-ից ոչ շուտ և սովորաբար հեռանում է երեկոյան 19:00-ին: Օգնականները նրա հանրային միջոցառումների մեծ մասը պլանավորում են առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան 16:00-ը, քանի որ, ըստ Սպիտակ տան աղբյուրների, «այդ ժամանակահատվածում է նրա միտքն առավել պայծառ աշխատում»:

Indents on President Joe Biden's face led to the revelation he uses a CPAP machine

Նրա մամուլի ասուլիսները խիստ սահմանափակ են. համեմատած Օբամայի հետ՝ նա անցկացրել է ասուլիսների ընդամենը կեսը: Բայդենը հաճախ ուշանում է ասուլիսներից՝ մինչև մեկ ժամ. օգնականներն այս ուշացումն անվանում են «Բայդենի ժամանակ»: Նախագահին տրվող հարցերը խիստ սահմանափակ են, որպեսզի վերջինս հնարավորինս քիչ սխալներ թույլ տա: Բայդենի օգնականները նրան տեղեկացնում են նաև օրվա կարևոր նորությունների, իրադարձությունների մասին, որպեսզի նախագահը պատրաստված լինի, եթե նա որոշի ոտքի վրա պատասխանել մամուլի ներկայացուցիչների հարցերին:

Jill Biden watches as President Biden addressed the press in November

Բայդենի՝ աստիճաններին սայթաքելու սովորությունը նրա օգնականներին ստիպել է Գաղտնի ծառայությանը լրացուցիչ գործակալ դնել Air Force One-ի փոքր աստիճանների ներքևում: Բացի այդ, նա առավել հաճախ կրում է հատուկ մարզակոշիկներ, որոնք չեն սայթաքում:

On Monday,Biden was spotted departing Marine One wearing a sturdy-looking pair of wide-soled Hoka brand ¿Transport¿ shoes paired with a blue suit.

Նախագահն իր հետ կրում է «հուշաթերթիկներ», որոնք պատրաստում են իր օգնականները: Դրանք սովորաբար հիմնական ուղղորդումներ են տալիս Բայդենին, օրինակ՝ որտեղ նստել, ում դիմել կամ ինչ խոսել: 

Aides give President Joe Biden notecards to use at his events. The President will carry 'cheat sheets' that his aides make for him, which contain talking points and other notes that he may need

Սովորաբար նախագահի պաշտոնական աշխատանքային օրն ավարտվում է 17:00-ին: Բայդենը հազվադեպ է երեկոյան միջոցառումներ անցկացնում՝ նախընտրելով երեկոներն անցկացնել Սպիտակ տան նստավայրում։

Երեկոյան նա Օվալաձև աշխատասենյակում է մնում մինչև երեկոյան ժամը 19:00-ի սահմանում, որից հետո գնում է առաջին տիկնոջ հետ ճաշելու: Նախագահը երեկոյան ճաշի համար նախընտրում է պաստա, մինչդեռ առաջին տիկինը նախընտրում է խորոված ձուկ կամ բանջարեղենով հավ:

Նախագահի քնելու ժամը 23:00-ին է։

President Joe Biden eats a piece of pizza when he meets with troops to the 82nd Airborne Division at the G2 Arena in Jasionka, near Rzeszow, Poland on March 25, 2022

Պարբերականը նկատում է, որ գալիք ընտրությունների նախաշեմին ամերիկացիների մեծ մասին անհանգստացնում է՝ արդյոք Բայդենն ունի՞ բավականաչափ մտավոր սրություն և ֆիզիկական էներգիա Սպիտակ տանը ևս մեկ ժամկետ ծառայելու համար: Սակայն հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ նա չափազանց մեծ է նորից առաջադրվելու համար:

President Joe Biden walks from the White House residence down the colonnade to the Oval Office, above, he's accompanied by his Chief of Staff Jeff Zients and his former Director of the National Economic Council Brian Deese