Պետդեպարտամենտը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր «հզոր» փաթեթի մասին

Մանրամասներ
ամն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնց մասին պետդեպարտամենտը կհայտարարի ուրբաթ, կապված կլինեն ինչպես Ուկրաինա շարունակվող ներխուժման, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան հետ։ Այս մասին հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, տեղեկացրել է  «Голос Америки»-ն։

«Մենք միշտ փնտրում ենք լրացուցիչ միջոցներ, որպեսզի փակենք ռուսական ռազմական մեքենայի թթվածինը, որպեսզի զրկենք ռուսական ռազմարդյունաբերական համալիրին բաղադրիչներից, որոնք անհրաժեշտ են նրա գործունեությունը ֆինանսավորելու համար, ինչպես նաեւ պատասխանատվության կանչելու նրանց, ովքեր մասնակցում են դրան,- ասել է Միլլերը։- Ռուսաստանը տեսնում է պատժամիջոցները, նկատում դրանք եւ փորձում արձագանքել դրանց, ուստի մենք հետեւում ենք այն գործողություններին, որոնք նրանք ձեռնարկում են, եւ փնտրում նոր պատժամիջոցներ մտցնելու հնարավորություններ կամ առանձին անձանց նկատմամբ, կամ նոր ոլորտներում, ինչպես նաեւ կենտրոնանում ենք պատժամիջոցներից խուափելու դեմ պայքարի վրա»։