Զբոսաշրջիկները հայտնում են Թաիլանդում նոր վիրուսի մասին։ Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։
Ըստ ճանապարհորդների՝ հիվանդները մի քանի շաբաթ տառապում են սաստիկ հազից և բարձր ջերմությունից, իսկ բժիշկները չեն կարողանում ճշգրիտ ախտորոշում տալ։ Նշվում է, որ հիվանդների ջերմաստիճանը մոտ 39 աստիճան է։
Զբոսաշրջիկները պնդում են, որ տեղացի բժիշկների կողմից նշանակված խորխաբեր և հակավիրուսային դեղամիջոցներն իրենց չեն օգնում։ Ընդ որում, որոշ բժիշկներ պնդում են, որ դա գրիպ է, մյուսները պնդում են բակտերիալ վարակի մասին։
0Comments