Թաիլանդը նոր վարչապետ ունի։ Կառավարության ղեկավար է ընտրվել 37-ամյա Պատոնգտարն Շինավաթան՝ նախկին վարչապետ Թաքսին Շինավատայի դուստրը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Պատոնգտարնը երկրորդ կինն է, ով դարձել է Թաիլանդի կառավարության ղեկավարը և մինչ օրս թագավորության ամենաերիտասարդ վարչապետն է: Պատոնգտարն Շինավաթան կդառնա իր ընտանիքի երրորդ ներկայացուցիչը, ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Նրա հայրը այս պաշտոնն զբաղեցրել է 2001-2006 թվականներին, իսկ մորաքույր Յինգլակը՝ 2011-2014 թվականներին:
Երկու օր առաջ Բանգկոկի Սահմանադրական դատարանը պաշտոնանկ արեց վարչապետ Սեթթա Թավիսինին։ Նա մեղադրվում էր էթիկայի խախտման մեջ։
0Comments