Ջոել Ալվարեսի սադրիչ շոուն, չնայած փետրվարյան ցրտերին, «թեժացրել է» Նյու Յորքի նորաձեւության շաբաթը:
Փարթամ մարմիններով մոդելները պոդիումով քայլում էին, գրեթե, մերկ վիճակում, իսկ ինտիմ մասերը հազիվ ծածկված էին բարակ ժապավեններով:
«Ոչխարներով լի աշխարհում եղեք հզոր վիշապ, որն անվախ մռնչում է»,-Instagram-ում, անդրադառնալով իր ցուցադրությանը, գրել է Ալվարեսը:
Ալվարեսը, որը Մայամիում գործող Black Tape Project-ի ստեղծողն է, կպչուն շերտեր էր փակցրել մոդելների կրծքերին, կոնքերին եւ ազդրերին:
Նրա աշխատանքի երկրպագուները ավելի քան 999 դոլար են ծախսել VIP տոմսերի վրա, ներառյալ կուլիսային մուտքը:
Ալվարեսի համարձակ ցուցադրությունը հիացնում էր սեւ, նեոնային կանաչ, ծիածանագույն եւ վարդագույն դետալների բարդ նախշերով, որոնք հիանալի կերպով ընդգծում էին կանացի կազմվածքը:
0Comments