ՀՀ-ի դեմ պատերազմում առկա է նաև ներքին ճակատ, որը ղեկավարում է Նիկոլը՝ զրկելով մեզ պաշտպանվելուց

Մանրամասներ
աշոտյան

«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Առաջիկայում պատերազմ կլինի՞ ըստ Ձեզ. նկատվում է ադրբեջանական զորքերի շարժ, Ալիևն էլ հայտարարություններում ամեն ինչ դրան է տանում»,-   Արմեն Աշոտյանից հետաքրքրվել է Սերոբ Գրիգորյանը:

Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը պատասխանել է՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեր դեմ հարուցված պատերազմը չի էլ ավարտվել, այս մասին հաղորդում է 168․am-ը:

«Այն ընթանում է առ այսօր` տարբեր ձևերով և ուղղություններով` դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական․․․ Ռազմական գործողությունները այդ պատերազմի ձևերից մեկն է։ Ուստի այո, շարունակվող պատերազմի ընթացքում նոր ռազմական գործողությունների հավանականությունը բարձր է, և Փաշինյանի ներդրումն այս իրավիճակում շատ քիչ է զիջում Ալիևին։

Հայ ժողովրդի դեմ մղվող պատերազմում առկա է նաև ներքին ճակատ, որը ղեկավարում է Նիկոլը՝ զրկելով Հայաստանին լիարժեք պաշտպանվելու հնարավորությունից։ Նա միտումնավոր տապալում է դիվանագիտությունը, փաստացի կազմալուծված է պահում Զինված ուժերը, բռնաճնշումներ է գործադրում իր օկուպացիոն ռեժիմի դեմ ձայն բարձրացնողների նկատմամբ։ Քանի Փաշինյանը վարչապետ է, նոր կորուստները, նոր զոհերը, նոր պարտություններն անխուսափելի են»: