Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
Զրուցակիցները քննարկել են այսօր կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը բոլոր ոլորտներում:
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
0Comments