Հնդկաստանը նշում է Հանրապետության հիմնադրման 75-ամյակը. Մակրոնը տոնական զորահանդեսի գլխավոր հյուրն է

Մանրամասներ
մակրոն

Հնդկաստանը նշում է Հանրապետության հիմնադրման 75-ամյակը, ինչի կապակցությամբ մայրաքաղաք Նյու Դելիում կազմակերպվել է դիտարժան շքերթ. գլխավոր հյուրն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Հնդկաստան է ժամանել նախօրեին:

Ինչպես գրում են Թերթն ու barrons.com-ը, Ֆրանսիայի նախագահը ժամանել է պետական այցով, որի նպատակն է ամրապնդել Փարիզի ռազմավարական կապերն աշխարհի հինգերորդ խոշոր տնտեսության հետ:

Մինչև նրա Հնդկաստան ժամանելը Մակրոնի գրասենյակը հայտարարել էր, որ Հնդկաստանը «հիմնական գործընկեր է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու գործում»։

Ֆրանսիան նաև հույս ունի ռազմական պայմանագրերը կնքել Հնդկաստանի հետ: