Ճապոնիայի Կյուսյու և Սիկոկու կղզիների միջև ընկած հատվածում մայիսի 11-ին 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ ցունամիի սպառնալիք չկա:
Տեղեկություններ տուժածների և ավերածությունների մասին չկան, տրանսպորտն ու կոմունալ ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով:
0Comments