Դուք ո՞վ եք, որ Արցախի էջ փակեք, վաղն էլ Սյունիքի էջ կփակեք, հիմա էլ եկեղեցու դեմ են դուրս եկել. VIDEO

Մանրամասներ
live24-ը ներկայացնում է

Աշխարհում հաղթողներին են սիրում, պարտվողներին չեն սիրում, եթե ուզում ենք իրավիճակ փոխվի, պետք է պարտվողին փոխենք, որ հայերի նկատմամբ վերաբերմունքը փոխվի։

Մի ամբողջ երկիր ենք կորցրել, Փաշինյանը ցնցուղի ու կախիչի մասին է խոսում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը։

«Կաթողիկոսի ուղերձը չհեռարձակելը Հայ Առաքելական եկեղեցուն կոպիտ հարված էր, կաթողիկոսական ինստիտուտն ավելի հին է, քան մեր պետականությունը, այդքան ղեկավար չենք ունեցել, ինչքան կաթողիկոս, այդ ինստիտուտն է մեզ հայ պահել։ Եկեղեցին հիմա բարդ շրջան է անցնում, միակն է, որ արժանապատվորեն կրում է հարվածները և իր դիրքորոշումը չի փոխում։ Դուք ո՞վ եք, որ Արցախի էջ փակեք, վաղն էլ Սյունիքի էջ կփակեք, հիմա էլ Առաքելականի դեմ են դուրս եկել։ Արցախը քրիստոնեությամբ է ներծծված, հողը թույլ  չի տա ապականեն, ցանկացած օտար մարմին դուրս է մղելու, Արցախի էջը փակ չէ»,-ավելացրեց Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։