Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը, որի մանդատի ժամկետը լրանում է 2024 թվականի նոյեմբերի վերջին, ասել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլքի իր պաշտոնը՝ զբաղեցնելու պատգամավորի աթոռը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նախորդ օրը բելգիական Soir պարբերականը հաղորդել էր, որ Միշելը կարող է ղեկավարել Բելգիայի լիբերալ կուսակցության բարեփոխումների շարժման թեկնածուների ցուցակը Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում:
«Ես որոշել եմ մասնակցել 2024 թվականի հունիսին կայանալիք եվրոպական ընտրություններին»,- ասել է Միշելը բելգիական առաջատար լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նա պարզաբանել է, որ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը չի կարող զուգակցվել Եվրախորհրդարանի անդամի աշխատանքի հետ, ուստի նա հրաժարական կտա մինչև հուլիսի 16-ը` նոր գումարման Եվրախորհրդարանի պատգամավորների երդման օրը:
Միշելը նաև ասել է, որ Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները հունիսի վերջին-հուլիսի սկզբին կհավաքվեն գագաթնաժողովի համար՝ ընտրելու Եվրոպական խորհրդի նոր նախագահին։ Նա հույս է հայտնել, որ իր իրավահաջորդը պաշտոնը կստանձնի ամռանը։ Հակառակ դեպքում Եվրոպական խորհրդի ղեկավարի գործառույթները կարող են փոխանցվել Հունգարիային, որն այդ պահին նախագահելու է ԵՄ խորհուրդը։
Շառը Միշելը հեռանում է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից
Մանրամասներ
![շառլ միշել](/sites/default/files/styles/original_scaled/public/2023-09/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%20%D5%A1%D5%AC%D5%AB%D6%87%20%D5%B7%D5%A1%D5%BC%D5%AC%20%D5%B4%D5%AB%D5%B7%D5%A5%D5%AC.jpg%20%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%BD.jpg?itok=tSwk4ier)
0Comments