Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, փոխառել է հայտնի մայրիկի անկեղծ ոճը՝ ընտանեկան հանգստին հայտնվելով էրոտիկ կոմբինեզոնով:
27-ամյա Լուրդեսը Կարիբյան Սենտ Բարտս կղզի ժամանելուց հետո փոքր նավ նստելիս եղել է սեքսուալ թափանցիկ սեւ կոմբինիզոնով: Լուրդեսին հետ են եղել նրա 65-ամյա մայրը եւ 23-ամյա եղբայրը՝ Ռոկո Ռիչին:
Լուրդեսը կոմբինիզոնը համադրել էր բարձրակրունկ կոշիկներով, իսկ մազերը փաթաթել ատլասե վառ շարֆով։ Նրան միացել էր ընկերուհին, որն ընտրել էր նույն ոճի սպիտակ թափանցիկ զգեստ:
Չնայած Մադոննան հայտնի է իր սեքսուալ հանդերձանքով, նա այս անգամ ընտրել էր փակ անսամբլ՝ սեւ ու սպիտակ տաբատ՝ համապատասխան բաճկոնով եւ սպիտակ շարֆով: Աստղն իր հանդերձանքն ամբողջացրել էր Gucci-ի լայնեզր գլխարկով եւ խոշոր արեւային ակնոցով։
0Comments