Առանց Ռուսաստանի ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել. Տոկաև

Մանրամասներ
տոկաև

Ռուսաստանի նախագահական ընտրությունները միջազգային մեծ նշանակություն կունենան, քանի որ ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել առանց Մոսկվայի մասնակցության, ասել է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Ինքնիշխան Ղազախստան»ազգային թերթին տված հարցազրույցում։ 

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի Դաշնությունը չափազանց կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ և ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջնորդ է, ով իր խոսքերով և գործողություններով էապես ձևավորում է համաշխարհային օրակարգը: Ամբողջ աշխարհում հաշվի են առնվում Ռուսաստանի կարծիքը, առանց այդ պետության մասնակցության ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել, և դա փաստ է»,- ասել է Տոկաևը:

Ղազախստանի նախագահի խոսքով, գալիք տարին նշանակալից է լինելու շատ երկրների համար. Ռուսաստանից բացի, նախընտրական քարոզարշավներ կանցկացվեն ԱՄՆ-ում, Ադրբեջանում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և այլ երկրներում, տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրություններ։ 

Սակայն Ռուսաստանում ընտրությունները հատկապես հետաքրքրություն են ներկայացնում Ղազախստանի համար՝ Աստանայի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի պատճառով, ընդգծել է Տոկաևը։