Յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս․ «Լիաննա գարդեն հոլ»-ը հորեղբորս բիզնեսն է։ Այս մասին լրագրողներին ասաց Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով «Լիաննա գարդեն հոլ»-ում ՊԵԿ-ի կողմից 100 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք բացահայտելու մասին։
«Կարդացեք ՊԵԿ-ի հայտարարությունը։ Այն ինչ գրված է, գրված է։ Ես առհասարակ չեմ խառնվում այդ գործերին, ընդհանրապես կապ չունեմ այդ բիզնեսի հետ։ Իմ հորեղբոր բիզնեսն է, նա զբաղվում է բիզնեսով դեռ 2000-ականներից շուտ։ Եթե չեմ սխալվում համադրումների խնդիր է եղել և վերականգնվել է։ Դա իմ խնդիրը չէ»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ այնուամենայնիվ ստվերային շրջանառության դեպքը վերաբերում է իր ընտանիքին պատկանող բիզնեսին, նախարարն արձագանքեց․ «Իմ ընտանիքը շատ ավելի մեծ է։ Ավելի շատ անդամներ դուք կարող եք տեսնել, հետևաբար յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս։ Հայաստանում չկա արտոնյալ մարդ կլինի Սոցապ նախարար, Էկոնոմիկայի նախարար թե ցանկացած այլ պաշտոնյա, բոլորը օրենքի առաջ հավասար են։ Կլինի որևէ չարաշահում, կլինի համապատասխան գնահատական, բոլորը պետք է պատասխան տան»։
0Comments