Բագրատ Սրբազանին արտերկրում հետևել են «օպեռները» և «գործակալները. «Սրբազան պայքար» (վիդեո)

Մանրամասները՝ տեսանյութում
օպեռ

Բագրատ Սրբազանին «գործակալները» հետեւել են նաեւ արտերկիր մեկնելիս։ Այս մասին ահանգում է «Սրբազան պայքարի» թելեգրամյան ալիքը։

«Իշխանամերձ շրջանակները լուրեր են տարածում, իբր Բագրատ Սրբազանը արտերկիր է մեկնել ոչ միայն բուժզննման նպատակով:

Հայտնում ենք, որ և´ «Զվարթնոց» օդանավակայանում, և´ Հայաստանից դուրս ամենուր Սրբազանին հետևել են այսպես կոչված «օպեռները» և «գործակալները»: Այնպես որ, իշխանությունները շատ լավ տեղեկացված են, թե որտեղ է եղել Սրբազանը, ինչ հանդիպումներ է ունեցել:

Մենք շատ լավ նկատում ենք մեզ հետևողներին, մեկ-մեկ էլ ամոթանք ենք տալիս:

Իշխանամերձ շրջանակները լուրեր են տարածում, իբր Բագրատ Սրբազանը արտերկիր է մեկնել ոչ միայն բուժզննման նպատակով»,- նշում է աղբյուրը՝ տեսանյութ հրապարակելով օտարերկրյա օդանավակայանից։