Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 60-ամյա Կազբեկ Ագուզարովը իր վարած MANN մակնիշի գազատար ավտոցիստեռնով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Հաղպատից դեպքի Ախթալա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբերին ու քարերին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Վթարի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է ու ամբողջությամբ փակել ճանապարհը:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Սմբատյանն ու պարեկ Դավիթ Պողոսյանը:
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Այս պահին ոստիկաններն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ փորձում են 2 վերամբարձ կռունկների միջոցով ավտոմեքնան տեղափոխել ճանապարհից:
Ողբերգական վթար՝ Լոռիում. MANN գազատար ավտոցիստեռնը կողաշրջվել ու փակել է ճանապարհը. զոհ կա
Մանրամասներ
0Comments