Հնդկաստանը ծրագրում է մոտ ժամանակներս սկսել «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստան

Մանրամասներ
հնդկաստս

Հնդկաստանը պատրաստվում է ձմռան ընթացքում սկսել իր «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստան։ Այս մասին հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին։

«Մոտակա մի քանի ամիսների ընթացքում կսկսվեն առաքումները Հայաստան <...>»,- նշել է աղբյուրը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանը Հնդկաստանից 600 մլն դոլարի զենք է գնել, «Ակաշ» զենիթահրթիռային համակարգի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Բրազիլիան, Եգիպտոսը, Ֆիլիպինները և այլ երկրներ։