Հայաստանյան ընկերությունը հայտնվել է Ճապոնիայի նոր պատժամիջոցների ցանկում

Մանրամասներ
Հայաստան պատժամիջոցներ

Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել տասնյակ կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՄԷ-ից, Սիրիայից, Ուզբեկստանից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարարությանը:

Դեկտեմբերի 22-ից արտահանման արգելք կգործի ռուսական հետևյալ ընկերությունների նկատմամբ` Ուրալի քաղաքացիական ավիացիայի գործարան, Բրյանսկի ավտոմոբիլային գործարան, «Բուրևեստնիկ» կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ, Հատուկ կոնստրուկտորական բյուրո, Կազանի վառոդի գործարան, Քիմիայի և մեխանիկայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ, Ռոստովի ռադիոկապի գիտահետազոտական ինստիտուտ, 150-րդ ավիացիոն վերանորոգման գործարան, 810-րդ ավիացիոն վերանորոգման գործարան և այլն։

Արտահանման արգելքի տակ հայտնվածների ցանկում ընդհանուր առմամբ ռուսաստանյան 494 ընկերություն և կազմակերպություն կա։

Բացի այդ, ցուցակում են հայտնվել «Տակո» ընկերությունը (Հայաստան), I JET GLOBAL DMCC-ն և Success Aviation Services FZC-ն (ԱՄԷ), I Jet GLOBAL DMCC-ն (Սիրիա), Alpha Beta Creative Industries LLC-ն և GFK Logistic Asia LLC-ն (Ուզբեկստան): Այս ընկերությունների նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում դեկտեմբերի 27-ից