Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Մոսկվա

Մանրամասներ
Պուտին Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա:

Այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Tasnim գործակալությունը:

Հաղորդվում է, որ Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի առաջնորդները նախատեսում են քննարկել տնտեսական ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Գազայում շարունակվող ռազմական գործողությունները: Պատվիրակության կազմը, որը կուղեկցի Ռայիսիին, դեռ չի հայտարարվել: