Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

Մանրամասներ
արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

«Ի պատասխան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի 13.11.2023թ. գրության, Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»,- հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։