Նույնասեռական տղան իրեն ցած է նետել կամրջից

Մանրամասներ
կիևյան կամուրջ համալիր

Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ կամրջից իրեն նետել (ինքնասպան) է նույնասեռական մի տղա։

Մեր գրասենյակում իր առաջին և վերջին ծննդյան հավաքույթը արեց։

Վերջին անգամ 4 օր առաջ էի տեսել մեր գրասենյակում, թակեց աշխատասենյակիս դուռը ու ասաց` ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ մեր համայնքի համար այսքան բան եք անում։

Լուրեր են շրջանառվում, որ հոմոֆոբ ընտանիքի պատճառով է գնացել այդ քայլին (դեռ չճշտված):

Վաղվանից մեր փաստաբանական թիմը կզբաղվի այս գործով»