Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ 8 ժամով կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը

Մանրամասներ
կամուրջ

Երևանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ը ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը», - ասված է հաղորդագրության մեջ։