Նարեկ Մալյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց 3 ամսով

Մանրամասներ
նարեկ մալյան

Նարեկ Մալյանը կշարունակի մնալ կալանավորված։

Քիչ առաջ Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրի դատավորը որոշում կայացրեց Նարեկ Մալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգել 3 ամսով։

Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց՝ երկու ամսով:

Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար:

Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն։