Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահում է Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանին:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նրանք շատ լավ հասկանում են իրար», -ասել է Պեսկովը:
Անցյալ տարվա օգոստոսին ՌԴ նախագահն ասել էր, որ ՌԴ եւ Թուրքիայի հարաբերությունները ավելի բովանդակային բնույթ են կրում, խորը համագործակցություն է իրականացվում Սիրիայի ճգնաժամը լուծելու հարցում եւ նշել, որ պարբերաբար շփումներ է ունենում Էրդողանի հետ: Անցյալ շաբաթ Պուտինը եւ Թուրքիայի առաջնորդը հանդիպել էին Սոչիում, որտեղ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ սիրիական կարգավորմանը նպաստող Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների 4-րդ եռակողմ հանդիպումն էին անցկացրել; Կայացել էր նաեւ Պուտինի եւ Էրդողանի երկկողմ հանդիպումը:
Հունվարին Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի փոխնախարար Ահմետ Խալուկ Դուրսունը հաղորդել էր, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները կարող են մասնակցել Մոսկվայում ապրիլի 8-ին Մեծ թատրոնում Թուրքիայի եւ Մոսկվայի մշակույթի հատվող տարվա բացմանը:
Ընթացիկ տարին հայտարարվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության հատվող տարի:
0Comments