Գազայում ստեղծված իրավիճակը առիթ է, որպեսզի Թուրքիան ՀՀ-ի վրա հարձակվի, Հայաստանը պետք է կարևոր որոշում ընդունի, որ խուսափի պատերազմից։
Հայաստանը պետք է որոշում կայացնի Ադրբեջանի հարձակման դեպքում և ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ խզի բոլոր պայմանագրերը, որը զսպող գործոն է լինելու, նրանք չեն ուզենա նման գնով այդ պրոցեսին մասնակցել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
«ՀՀ-ն բարդ իրավիճակում է, պետք է ծանր որոշում ընդունել, որ հետո չասենք, թե տարածքներ կորցրեցինք, որպեսզի կյանքեր փրկենք։
2020-ի պատասխանատվությունը փոխանցեցին նախկիններին, սեպտեմբերի 19-ինը՝ Արցախի ղեկավարությանը, հիմա նման հնարավորություն չի լինի, հետևանքները ծանր կլինեն։
Հայ ժողովուրդը պետք է բոլոր հնարավորություններով ցույց տա, որ Ադրբեջանի հարձակումը Հայրենական պատերազմ ենք դիտարկելու և այն կարճ չի կարող լինել, դա ամենաուժեղ գործոնն է, որ զերծ կպահի Ադրբեջանին»,- ավելացրեց նա։
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։
0Comments