Lավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Մանրամասներ
լավրով

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը:

 Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր։

Հաստատվել է 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, այդ թվում.

-խաղաղության պայմանագրի նախապատրաստում,

-տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում,

-հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում։