Հայաստանը կարող է Ռուսաստանից նոր վարկ ստանալ զենք համար

Կոնկրետ զենքերի անվանացանկի մասին խոսելը դեռևս վաղ է

Հայաստանը Ռուսաստանից կարող է զենք գնելու համար ստանալ նոր վարկ՝ ներկայիս 100 մլն դոլարի վարկի իրականացումից  հետո։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ IDEX-2019 զենքի ցուցահանդեսի շրջանակներում:

«Նոր վարկը հնարավոր է: Կոնկրետ զենքերի անվանացանկի մասին խոսելը դեռևս վաղ է», - ասել է նախարարը:

Նշենք, որ Դավիթ Տոնոյանը նաև ասել էր, որ 2019-ի վերջին մինչև 2020թ.-ի սկիզբ հայկական զինված ուժերը պետք է ստանան ռուսական 4 Су-30СМ կործանիչներ։

Ինչպես հայտնում  է kommersant-ը, Մոսկվան լուրջ զիջումներ է կատարել. ոչ միայն վարկ է հատկացրել, այլ նաև վաճառել է ինքնաթիռը ռուսական ներքին, այլ ոչ թե արտահանման գներով: