Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հայաստանի ներկայիս վարչախումբը թո՛ղ ավիրի երկիրը, հետո մենք բոլորս կամավորական խմբեր կազմենք ու անցնենք օգնելու ավերի զոհերին։
Սա է մերօրյա բանաձևը։
Էդ դեպքում հարց. ինչո՞ւ է մեզ պետք պետություն, եթե պետության բոլոր գործառույթները՝ պաշտպանությունից մինչև բժշկություն, մենք պետք է անենք։
Սա կոչվում է 21-րդ դարում պետությանը նախընտրել համայնքը՝ իջնելով նորից 19-րդ դար։
Այլ բան չունեմ ասելու, պարզապես երբ հրաժարվում ես քաղաքականությամբ զբաղվել, դառնում ես ուրիշի քաղաքականության կամավորը»։
Աղբյուրը` Վարուժան Գեղամյան
0Comments