Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից:
Եթե նման դեպք է տեղի ունենում այն ժամանակ, երբ պետական մեքենան իրենց անվտանգությունն է ապահովում, ապա ինչեր են կարող կատարվել, երբ կորցնեն իշխանությունը, իսկ ամենամեծ վախն անհայտությունն է ծնում:
Այս ծեծը վախի դրսևորում է, ինչն ավելի է բարդացնում վիճակը:
Երբ հաշվեհարդար են տեսնում ձերբակալվածի հետ, ով արդեն ոստիկանների վերահսկողության տակ է, անհայտ դիմակավորված անձանց կողմից, ապա վաղը, իշխանության փոփոխությունից հետո, իրենց հետ նույնպես կարող է հաշվեհարդար տեսնի տարերային, կամ կազմակերպված ամբոխը:
Դա վատ նախադեպ է, հատկապես ՔՊ-ականների համար:
Առաջինն իրենց է ձեռնտու բոլոր հարցերը լուծել օրենքի շրջանակում, գուցե դա նախադեպ դառնա արդեն իրենց համար՝ ապագայում»:
0Comments