Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր աջ ու ձախ գովեստի խոսքեր են շռայլում հայ ժողովրդի հասցեին...

Իսկ հիմա ինձ բացատրեք, այդ ինչպես է ստացվում, որ ձեր գովասանքին արժանի հայ ժողովուրդը, 44 օր բոլորին խաբած, պատերազմում պարտված, ազատագրված շրջանները հանձնած, 5000 հայի արյուն թափածը կապիտուլյանտին, արդեն 4 ամիս հանդուրժում է

ա

Դիմում եմ, բոլոր նրանց, ովքեր աջ ու ձախ գովեստի խոսքեր են շռայլում, հայ ժողովրդի հասցեին։

Խնդրում եմ բացատրեք, որտեղից եք վերցրել, որ հայը՝ խոհեմ, հայրենասեր, պետականություն սիրող, թուրք ատող ու դավաճան չհանդուրժող ազգ է։

Երկու պատմական դրվագները հիշեք, նոր պատասխանեք։

1998թ-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացվեց իշխանությունից, որովհետև նա ցանկանում էր հանձնել ազատագրված շրջանները, իր այդ ցանկությունը բանաձևելով՝ պատերազմ թե խաղաղություն երկընտրանքով։

2018թ-ին Սերժ Սարգսյանը մերժվեց, իբր թե, 2014 թ-ի խոստումը <<դրժելու>> համար, իսկ Սերժ Սարգսյանը իր հրաժարականով, կանխեց հնարավոր արյունահեղությունը։

Իսկ հիմա ինձ բացատրեք, այդ ինչպես է ստացվում, որ ձեր գովասանքին արժանի հայ ժողովուրդը, 44 օր բոլորին խաբած, պատերազմում պարտված, ազատագրված շրջանները հանձնած, 5000 հայի արյուն թափածը կապիտուլյանտին, արդեն 4 ամիս հանդուրժում է։

Հ.գ Խոսքս, քիչ, բայց իսկական հայերի մասին չէ։

Էդգար Պետրոսյան