ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ասել է, որ ՀՀ-ն պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ պետություն, բայց այդ ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ ու ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը և որ մենք գնում ենք այդ ճանապարհով։
«Ես ՀՀ վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում են անկախության պաշտպանության շարժումը։
Եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի կգնայի ՀՀ անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող ՀՀ վարչապետի հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է։
ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը ես եմ, ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը դու ես։
ՀՀ քաղաքացին չի կորցրել ու չի կորցնի հպարտությունն ու հաստատակամությունը, ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, ազատության համար մղվող պայքարում»,- ասել է նա։
0Comments