Փաստացի, Երևանը չընտրեց ավագանի. Արտակ Զաքարյան

Մանրամասներ
արտակ զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Փաստացի Երևանը չընտրեց ավագանի:

28%-ի շուրջ 2-3 %-ը կարծում եմ կլինի անվավեր:

25-26 %-ը` մեկ մարդու ընտրության համար, գուցե վատ ցուցանիշ չէ, բայց մի ամբողջ ավագանու համար` կոչվում է լեգիտիմության ճգնաժամ:

Երևանի ավագանին, և հատկապես նրա ընտրած քաղաքապետը, լինելու է գուցե լեգալ, բայց հաստատ` ոչ լեգիտիմ:

Նա բարոյական ու քաղաքական իրավունք չի ունենալու խոսել Երևանի ու երևանցիների անունից:

Առավել ևս` Նիկոլն ու իր դավադիր խմբակն այլևս իրավունք չեն ունենալու խոսել հայ ժողովրդի անունից»: