Հունվար-օգոստոսին գնաճը Հայաստանում կազմել է 3,1 տոկոս. Օգոստոսին գնանկում է գրանցվել

Մանրամասներ
սուպերմարկետ

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում (հունվար-օգոստոս) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3,1 տոկոսի գնաճ:

Ընդ որում, սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ բաժնում գնաճը կազմել է 1,2 տոկոս: Ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 8,6 տոկոսով, հագուստն ու կոշիկը՝ 6,2 տոկոսով:

Կոմունալ ծառայությունները (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) եւ վառելիքի այլ տեսակների գները այս տարվա 8 ամիսներին աճել են 3,7 տոկոսով, կենցաղային տեխնիկան, բնակարանային խնամքի ամենօրյա ապրանանքները՝ 8,9 տոկոսով, առողջապահությունը՝ 3,7 տոկոսով:

Գնային փոփոխություն չի կրել տրանսպորտի եւ կապի ոլորտը:

Թանկացել են նաեւ հետեւյալ ոլորտները՝

Հանգիստ եւ մշակույթ – 7,3 տոկոս,

Կրթություն – 4,7 տոկոս

Ռեստորաններ եւ հյուրանոցներ – 7,6 տոկոս:

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2023թ. օգոստոսը 2022թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամ գրանցվել է 0.1% գնաճ:

Վիճկագրության կոմիտեից հայտնում են, որ դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.4%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Իջևանում): Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով: