Մեռելին էլ կխաբի, կզարթնեցնի, կնստեցնի

Մանրամասներ
արայիկ հարությունյան

Սովորաբար, երբ մարդը անկեղծ ու անկախ չի լինում, ես նրա ելույթը մի քանի անգամ եմ լսում։ Որովհետև նրա ասածի, առոգանության մեջ երբեմն այնպիսի նոտա է թաքնված լինում, որ երկրորդ, երրորդ անգամ լսելուց ես բացահայտում։ Արայիկ Հարությունյանի ժողովրդի առաջ արված հայտարարության մասին է խոսքս։

Ամենախոշոր հատորն անգամ կարդալուց բովանդակությունը ամփոփում ես երկու տողով։ Սեղմ, երկու նախադասությամբ կարտահայտեի հայտարարության իմաստը, բայց Արայիկի խոսելուն համընթաց մի արցախցի ասում էր այն, ինչ ես էի մտածում՝ «մեռելին էլ կխաբի, կզարթնեցնի, կնստեցնի»։

Դրանից ավելի լավ բնութագրական ո՞վ կարող է տալ։ Ի՜նչ վերլուծություն, ի՜նչ փորձագիտություն, ի՜նչ «գլուխկոտրուկի»։ Արայիկը ոնց որ Նիկոլը լինի՝ Արցախում դրած։ Նույն ոճով, նույն սիրաշահումով, նույն պոպուլիզմով, աթոռը պահելու նույն մանիպուլյացիաներով։ 
-Մեր բալիկների հարցն է, առևանգվածների մասին է խոսում։ 
- Մեկ ճանապարհ կա, դա Լաչինի ճանապարհն է։ 
- Հա լոխին հըվտացալ եմ։ Ամերիկացուն էլ ռուսին էլ, թորքին էլ․․․ Հայաստանին էլ եմ հըվըտացալ․․․

Ու ամենազավեշտալին այն է, որ ասում է վաղը առևանգվածների ծնողները թող ժամը 9-ին գան, լավ լուր ունեմ։ Միամիտ- միամիտ հայտնում է, որ ինքը, եթե ուզի, կարող է լուծի այդ հարցը, չնայած Ադրբեջանը հայտարարել է, որ 10 օր կմնան կալանքի տակ, հետո Ադրբեջանից կարտաքսվեն։ Այսինքն Նիկոլի ասած Արցախը Ադրբեջան է ու վերջ։ Երիտասարդները կվտարվեն Արցախից։

«Հրապարակ օրաթերթ»