Մենք հիմա մատնված ենք ներքաղաքական քաշքշուկների, այնինչ տարածաշրջանում իրավիճակը պահանջում է չափազանց լուրջ մոտեցումներ

Հայաստանի արժեքը Իրանի համար հիմա բարձրացել է, և մենք այժմ կարող ենք նրա համար լինել դեպի հյուսիս ելքի լավագույն դռներից մեկը

 

«Հայաստանի արժեքը Իրանի համար հիմա բարձրացել է, և մենք այժմ կարող ենք նրա համար լինել դեպի հյուսիս ելքի լավագույն դռներից մեկը՝ բարելավելով և՛ մեր աշխարհաքաղաքական դիրքը, և՛ քաղելով տնտեսական օգուտներ: Բայց ցավոք, մենք էլ հիմա մատնված ենք ներքաղաքական քաշքշուկների, և՛ թե մեր հասարակության, թե՛ որոշում կայացնողների ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում ներքաղաքական խնդիրների վրա: Այնինչ տարածաշրջանում իրավիճակը պահանջում է չափազանց լուրջ և ակտիվ մոտեցումներ, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր պետության ապագան այստեղ, այն ապագան, որը պետք է լինի հզոր և ամուր տնտեսությամբ և քաղաքական հարթության մեջ առավել ուժեղ դիրքերով»

Կից նյութն՝ այստեղ

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից