Ամաչե՛ք, որ ՀՀ Սահմանադրության մասին ՀՀ վարչապետին եվրոպացիներն են հիշեցնում

Այո, մարդիկ սատարում են դատաիրավական փոփոխությունների` Փաշինյանի հանձնառությունը

Ժողովուրդ, ներողություն՝ մարդիկ, ամոթ է. եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն ու եվրոպական կառույցները միանշանակ չեն իրենց հայտարարություններում. դրանց բոլորի տեքստերում, այո, մարդիկ սատարում են դատաիրավական փոփոխությունների` Փաշինյանի հանձնառությունը, բայց բոլորը, անխտիր բոլորը կոչ են անում ՀՀ վարչապետին չշրջանցել ՀՀ Սահմանադրությունը:

Մի ասեք, որ սատարում են, մի ասեք, որ քննադատում են, ամաչե՛ք, որ ՀՀ Սահմանադրության մասին ՀՀ վարչապետին եվրոպացիներն են հիշեցնում: Ամաչեք, որ լուրը կիսատ եք տալիս կամ կիսատ եք հասկանում:

Հովիկ Աֆյանի ֆեյսբուքյան էջից