ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզիչ աշխարհաքաղաքական հաղթանակ է տարել ԱՄՆ-ի նկատմամբ։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին յութուբյան SobiNews ալիքի եթերում ասել է Մոսկվայում ՆԱՏՕ-ի նախկին ներկայացուցիչ Հարրի Տաբախը։
Նրա կարծիքով՝ ուկրաինացիները սխալվում են՝ աջակցելով Սպիտակ տան գործող ղեկավար Ջո Բայդենին, որը շատ հարցերում զիջում է Մոսկվային։
ՆԱՏՕ-ի նախկին ներկայացուցիչը հիշեցրել է, որ Բայդենն իր կառավարման սկզբնական փուլում խոստացել էր կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ։
«Այսօր մեր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը ասում է, որ առաջին հերթին պետք է անվտանգության երաշխիքներ տալ Ռուսաստանին, այլ ոչ թե Ամերիկային»,- նշել է Տաբախը և հավելել է, որ ԱՄՆ նախագահը խոչընդոտում է երկրում նավթի ու գազի արդյունահանմանը, ինչը վառելիքի դեֆիցիտ է ստեղծում։
0Comments